ՀՀ-ում կորոնավիրուսի 1174 նոր դեպք կա և 28 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 1174 նոր դեպք կա և 28 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում դեկտեմբերի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 145,240-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1174-ով, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան ևս 28 դեպք է գրանցվել, որից 23-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության հետևանքով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 2416 դեպք կա, այլ պատճառով՝ 606։

Ապաքինվել է ևս 1350 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 121,882 է։ Փաստացի բուժվողների թիվը 20,336 է։

Մեկ օրում թեստավորվել է 3504 մարդ, ընդհանուր 539,337 թեստ է արվել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---