250,000 դրամ՝ Արցախում պատերազմի հետևանքով տունը կորցրած յուրաքանչյուր քաղաքացու

250,000 դրամ՝ Արցախում պատերազմի հետևանքով տունը կորցրած յուրաքանչյուր քաղաքացու

PanARMENIAN.Net - Արցախում պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածություններից իրենց բնակելի տները կորցրած քաղաքացիներն ընտանիքում յուրաքանչյուր անձի համար 250,000 դրամ աջակցություն կստանան, հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

250,000 դրամի աջակցությունը տրամադրվելու է նաև անչափահասներին։

Նախարար Առաքելյանը հիշեցրել է, որ աջակցության ծրագիր կա նաև բնակավայրը կորցրած քաղաքացիների համար։ Երկու ծրագրով՝ Արցախում բնակության վայր ունեցող քաղաքացիները շահառու կդառնան։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---