Մարտին սպասվում է Հիլարի Քլինթոնի այցը Թուրքիա

PanARMENIAN.Net - Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կայցելի Թուրքիա ընթացիկ տարվա մարտ ամսին: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ» թերթը, Քլինթոնի այցի մասին հայտնի դարձավ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանի եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ջորջ Միտչելի հանդիպումից հետո:



Հիլարի Քլինթոնը տարածաշրջան կժամանի Գազայի տարածքի վերականգնմանը նվիրված խորհրդաժողովից հետո, որը տեղի կունենա Եգիպտոսում մարտի 2-ին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---