Ալիևը կոպտել է ՄԽ համանախագահներին և պահանջել խոսել լրագրողների ներկայությամբ![]() 12 դեկտեմբերի 2020 - 22:03 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահներին չի հրավիրել Բաքու։ Ֆրանսիայի և ԱՄՆ համանախագահները Բաքու էին այցելել դեկտեմբերի 12-ին։ «Այստեղ այցելելը ձեր գաղափարն էր։ Ես կարող եմ ևս մեկ անգամ ասել տեսախցիկների առաջ՝ Մինսկի խմբին չեմ հրավիրել։ Բայց երբ ինձ տեղեկացրին, որ Մինսկի խումբն ուզում է գալ, ես դեմ չէի։ Հնարավոր է՝ նրանք ասելու բան ունեն ինձ։ Եթե ուզում եք ասել տեսախցիկների առաջ ասեք։ Եթե ոչ, ես կխնդրեմ նրանց հեռանալ։ Լսում եմ ձեզ»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է Ալիևը։ ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերն էլ հայտարարել էր, որ համանախագահներն այցելելու են Հայաստան և Ադրբեջան։ Նա նաև ասել էր, որ իրենք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի պատերազմի հարցում Թուրքիայի դերակատարմամբ և շարունակում է հարցեր ունենալ պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա համաձայնության շուրջ։ ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |