Սյունիքի մարզպետ. Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե հետ գնացեք ձեր դիրքեր

Սյունիքի մարզպետ. Թուրքերը խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե հետ գնացեք ձեր դիրքեր

PanARMENIAN.Net - Կրակոցներ հակառակորդի կողմից Սյունիքի տարածքի ու մարտական դիրքերի ուղղությամբ չեն հնչել։

Այս մասին, Sputnik Armenia-ի փոխանցմամբ, հայտնել է Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։

Նա հերքել է նաև Կապանի օդանավակայանի ու Ագարակ գյուղի վրա հակառակորդի հարձակման մասին լուրերը։

«Թուրքերն ուղղակի իրենց իրենց խրամատից բարձրախոսով հայտարարել են, թե` հետ գնացեք ձեր դիրքերը»,- ասել է մարզպետը։

Նրա խոսքով` մարզում մարտական «համար 1» պատրաստություն է տրված։ Ուժեղացված հսկողություն է իրականացվում։

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Սյունիքի Ագարակ գյուղի ուղղությամբ փոխհրաձգություն է եղել, թշնամին 10 ժամ է տվել հայկական կողմին պաշպանական դիրքերը թողնելու համար։

Բացի այդ, նշվում էր` թշնամին հարձակման է անցել Ագարակ գյուղի ու Կապանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ, որտեղով անցնում է նաև դեպի Կապանի օդանավակայան տանող ճանապարհը։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---