Փաշինյան․ Ապագայի մասին խոսակցությունն ամենակարևոր հարցերից է![]() 23 դեկտեմբերի 2020 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Ապագայի վերաբերյալ խոսակցությունը այսօրվա ամենակարևոր հարցերից է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ հանրային-քաղաքական դիսկուրսն օր առաջ պետք է տեղափոխվի հենց այդ հարթություն: «Նույնիսկ ընթացիկ հարցերի լուծման տեսանկյունից, որովհետև ցանկացած հարց ունի լուծման մի քանի տարբերակներ, որոնց միջև երբեմն անհնար է ընտրություն կատարել, եթե չես կողմնորոշվել, թե ինչ ապագա ես տեսնում, ինչ ապագա ես ուզում կառուցել»,-ասվում է վարչապետի գրառման մեջ։ Նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո ընդդիմությունը հանրահավաքներ և անհնազանդության ակցիաներ է անցկացնում։ Դեկտեմբերի 22-ին համազգային գործադուլ էր հայտարարվել՝ ընդդիմությունը կեսօրից սկսել էր անհնազանդության ակցիան Հանրապետության հրապարակում։ Ավելի վաղ Փաշինյանը, խոսելով ներքաղաքական իրավիճակի մասին, հայտարարել էր, թե 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |