ՌԴ խաղաղապահները պատմել են Ստեփանակերտի դպրոցականներին, թե ինչ անել ական հայտնաբերելիս25 դեկտեմբերի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները «Խաղաղապահի դաս» են անցկացրել Ստեփանակերտի դպրոցներում մեկում և պատմել, թե ինչ անել պայթուցիկների հայտնաբերման դեպքում և ինչպես առաջին բուժօգնություն ցուցաբերել, տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ «Դպրոցականներին պատմել են պայթուցիկների դասակարգման և դրանք հայտնաբերելու դեպքում վարվեցողության կանոնների մասին»,-ասել են գերատեսչությունում, գրում է ՏԱՍՍ-ը։ Բացի այդ, աշակերտներին է ներկայացվել խաղաղապահների հանդերձանքը՝ ականազերծողի պաշտպանիչ արտահագուստը, ականազերծման ԻՄՊ-2 և «Կորշուն» տիպի սարքերը։ Դասին մասնակցել է ավելի քան 80 աշակերտ, միջին և ավագ դասարանների, ուսուցիչներ և դպրոցականների ծնողներ։ Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Մի դրամի ուժն ամփոփում է «Դասավանդիր, Հայաստանի» հետ երկամյա ծրագիրը Ընկերություններին այցի ժամանակ միացել էր նաև Իդրամ Ջունիորը՝ իր հետ բերելով ինտելեկտուալ խաղ երեխաների համա ՀՀ–ն և Ֆրանսիան կընդլայնեն գործակցությունը քաղավիացիայի ոլորտում․ Համաձայնագիր կա Կներգրավվեն համապատասխան մասնագետներ, մասնագիտական գիտելիքների և լավագույն փորձի փոխանակում կիրականացվի Ոստիկանություն․ Օպերային հարակից փողոցները փակ են լինելու Օպերայում անցկացվելու է EBRD–ի միջազգային ֆորումը Էրդողանը հրատապ հանդիպում է անցկացրել՝ նրան հայտնել են ռազմական հեղաշրջման փորձի հավանականության մասին Հանդիպման ընթացքում քննարկվել են այդ ուղղությամբ կանխարգելիչ քայլեր իրականացնելու վերաբերյալ հարցեր |