ՎՏԲ-Հայաստանն առաջինը ՀՀ-ում անցնում է վարկային գործարքների շրջանակում սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի

ՎՏԲ-Հայաստանն առաջինը ՀՀ-ում անցնում է վարկային գործարքների շրջանակում սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկն առաջինը Հայաստանում անցում է կատարում վարկային գործարքների շրջանակում հաճախորդների սպասարկման ոչ թղթային տեխնոլոգիայի:

Հաշվի առնելով էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության արագ զարգացումը և բանկային շուկայում թվայնացման միտումները՝ 2020-ի վերջին ՎՏԲ-Հայաստան բանկը ներդրել է նորարարական ծառայություն՝ էլեկտրոնային ստորագրությունների կիրառում հաճախորդների կողմից վարկային փաստաթղթերի ստորագրման գործընթացում:

ՎՏԲ-Հայաստան բանկն առաջինը Հայաստանի բանկային շուկայում իր հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել վարկային փաստաթղթերը հատուկ պլանշետների միջոցով: Դա հնարավորություն է տալիս ոչ միայն խնայել ժամանակ, քանի որ հաճախորդը մեկ անգամ ստորագրելուց հետո ապահովում է իր ստորագրությունն ամբողջ փաստաթղթի վրա անհրաժեշտ տեղերում, այլ նաև ապահովում է վարկային փաստաթղթերի հետագա պահպանման օպտիմալացման գործընթացը. բոլոր վավերացված փաստաթղթերն անմիջապես ավտոմատ կերպով ուղարկվում են հաճախորդի էլեկտրոնային փոստի հասցեին:

Էլեկտրոնային ստորագրությունը կիրառվում է հաճախորդի գրավոր համաձայնությամբ: Ի դեպ, նույնիսկ եթե հաճախորդը էլեկտրոնային փոստ չունի, նա միևնույնն է՝ կարող է օգտվել իր վարկային փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ստորագրելու հնարավորությունից, և այս դեպքում էլեկտրոնային ստորագրությամբ ստորագրված փաստաթղթերը հաճախորդին տրամադրվում են թղթային տարբերակով:

Նոր թղթային տեխնոլոգիան ներդնելիս՝ բանկն առանցքային ելակետ է համարել հաճախորդի փաստաթղթերի ստորագրման գործընթացի հուսալիությունն ու անվտանգությունը: Հենց անվտանգության տեսանկյունից ապահով լինելը հանդիսանում է այս տեխնոլոգիայի հիմնական առավելությունը. յուրաքանչյուր անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս՝ ավտոմատ կերպով ձևավորվում է հատուկ ծածկագիր, որի միջոցով ամբողջ փաստաթուղթը ծածկագրվում է, և հետագայում այն ենթակա չէ փոփոխման: Անհնար է կեղծել կամ կրկնօրինակել հաճախորդի ստորագրությունը, քանի որ յուրաքանչյուր ստորագրություն ունի իր գաղտնի ծածկագիրը:

Մեկ հաճախորդի սպասարկման ժամանակը 15%-ով կրճատելուց բացի, ծրագրի իրականացման մեջ կարևոր դեր է խաղում նաև բնապահպանական բաղադրիչը՝. 1 տարում բանկը կխնայի ավելի քան 6 միլիոն էջ թուղթ:

Վարկային փաստաթղթերի ոչ թղթային ստորագրման տեխնոլոգիան արդեն ներդրած է ՎՏԲ-Հայաստան բանկի Երևանի բոլոր մասնաճյուղերում, իսկ 2021 թվականին նախատեսվում է այն գործարկել բանկի բոլոր մասնաճյուղերում, և փաստաթղթաշրջանառության գործընթացում այս նորարարությունը կկիրառվի բանկի կողմից մատուցվող բոլոր տեսակի ծառայությունների համար:

Էլեկտրոնային ստորագրության ծառայության վերաբերյալ բոլոր մանրամասները կարելի է ստանալ Բանկի մասնաճյուղերից կամ զանգահարել Բանկի Կոնտակտային կենտրոն ՝ 87-87 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---