Հայտարարություն․ Հարությունյանը խախտել է Բալասանյանի և ՀՅ-ի հետ պայմանավորվածությունները

Հայտարարություն․ Հարությունյանը խախտել է Բալասանյանի և ՀՅ-ի հետ պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի ղեկավարած «Արդարություն» կուսակցությունն ու Հայ Հեղափոխական Դաշնակցությունը հայտարարություն են տարածել` նշելով, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը խախտել է իրենց հետ պայմանավորվածությունները։

Նրանք նշել են, որ կառավարության ձևավորման, դրա հետագա գործունեության և երկրում տեղի ունեցող գործընթացների ամբողջական պատասխանատվությունը նախագահ Արայիկ Հարությունյանն անձամբ է կրում։

Ըստ այդ հայտարարության՝ Հարությունյանը նախաձեռնել է քաղաքական խորհրդատվություններ` «ստեղծված իրավիճակից ելք գտնելու և քաղաքական լուծումներ տալու նպատակով»։

«Խորհրդարանական ուժերն ընդունել են ազգային միասնության կառավարություն ստեղծելու Հարությունյանի առաջարկը՝ նախագահի փաստացի լիազորությունները սահմանափակելու և ողջամիտ ժամկետում արտահերթ ընտրություններ կազմակերպելու նախապայմանով», - նշել են նրանք։

Սակայն հետագա քննարկումների ընթացքում, ըստ կուսակցությունների, Հարությունյանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և սկսել միանձնյա ձևավորել նոր կառավարություն։

«Ստեղծված իրավիճակում անիմաստ է դարձել շարունակել կառավարության ձևավորման գործընթացին մեր մասնակցությունը, քանի որ այն իր մեջ չի պարունակում «ազգային համաձայնության կառավարության» ձևավորման տեսլականը», - տեղեկացնում են «Արդարություն» կուսակցությունն ու ՀՅԴ-ն։

Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը պաշտոններից ազատել էր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Կամո Աղաջանյանին և ոստիկանության պետ Աշոտ Հակոբջանյանին։ Վերջինիս նա իր խորհրդական է նշանակել։ Արցախի կառավարության կազմում ևս մի շարք փոփոխություններ են եղել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---