ԱԳՆ․ Ադրբեջան առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա է ու փաստացի չի գործում![]() 8 հունվարի 2021 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջան Հայաստանի քաղաքացիների առանց վիզայի մուտքի թույլտվությունը 28 տարվա վաղեմություն ունի, իսկ 1992-ին ստորագրված համաձայնագրի նորմերը փաստացի չեն գործում, առանձնահատուկ դեպքերում երկու երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան կամ Ադրբեջան իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա, PanARMENIAN.Net ին ասաց արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը։ «1992-ի հոկտեմբերի 9-ին Բիշքեկում ստորագրված ԱՊՀ անդամ պետությունների քաղաքացիների՝ իրենց տարածքով առանց վիզայի տեղաշարժման մասին Համաձայնագրով սահմանվել է միմյանց տարածք քաղաքացիների առանց վիզայի մուտքի, ելքի և տեղաշարժի ռեժիմ, այդ ընթացակարգերը ներպետական օրենսդրությամբ կարգավորելու հնարավորություն, ինչպես նաև տեղաշարժի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու և այլ ներքին կարգավորումներ սահմանելու իրավասություն։ Հետագայում, ԱՊՀ անդամ մի շարք պետությունների հետ առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմը լրացվել կամ փոխարինվել է երկկողմ համաձայնագրերով»,-նշեց է Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների համար նշված համաձայնագրի իրավական նորմերը de facto չեն գործում և առանձնահատուկ դեպքերում երկու երկրների քաղաքացիների մուտքը Հայաստան կամ Ադրբեջան փաստացի իրականացվում է հատուկ թույլտվության հիման վրա՝ իրավասու մարմինների անմիջական հսկողության ներքո։ «Համաձայն «Օտարերկրացիների մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պայման է սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (սահմանապահ ծառայության) թույլտվությունը, որը կիրառվում է ցանկացած օտարերկրացու պարագայում՝ անկախ վիզային ռեժիմից կամ անկախ վիզայի պահանջից»,-եզրափակեց Նաղդալյանը` հավելելով, որ այս տեղեկությունը մշտապես հասանելի է եղել ՀՀ ԱԳՆ կայքում: Հունվարի 8-ին որոշ լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե արտաքին գործերի նախարարությունը դեկտեմբերի 17-ին թարմացրել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները փոխադարձության սկզբունքով, նշված տեսակների վավեր անձնագրերի առկայության պարագայում ազատվում են մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, և այդ ցանկում է նաև Ադրբեջանը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |