Ռուբինյան․ «Իմ քայլը» լքածները պետք է բացատրեն` ինչ մանդատով են շարունակում պատգամավոր լինել

Ռուբինյան․ «Իմ քայլը» լքածները պետք է բացատրեն` ինչ մանդատով են շարունակում պատգամավոր լինել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը լքած պատգամավորները պետք է առնվազն բացատրեն, թե ում և ինչ մանդատով են շարունակում լինել պատգամավոր՝ ոչ թե փաստաթղթային, այլ քաղաքական համատեքստում, հայտարարել է իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։

«Ինքս զերծ եմ մնում նշյալ պատգամավորների քայլերի որակումներից՝ գնահատումը թողնելով «Իմ քայլը» դաշինքին քվե տված քաղաքացիներին»,- գրել է նա։

Ռուբինյանը հիշեցրել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը նոյեմբերի 10-ից հետո լքել են Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանը, Սոֆյա Հովսեփյանը։ Վերջինս կուսակցությունը լքելու, սակայան պատգամավորական գործունեությունը շարունակելու մասին հայտարարել է հունվարի 8-ին։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---