ՊՆ տարածք մեքենայով մտած անհետ կորածի հայրը ստորագրությամբ ազատ է արձակվել

ՊՆ տարածք մեքենայով մտած անհետ կորածի հայրը ստորագրությամբ ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - ՀՀ ՊՆ վարչական տարածք ավտոմեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հայրն ազատվել է արգելանքից, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը` չհեռանալու մասին։

Անհետ կորած զինվորի հայր Գ.Վ-ն, որը ևս պատերազմի մասնակից է, մեքենայով հարվածել էր Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Նրան սպառնում է 5-10 տարվա ազատազրկում:

Ըստ Քննչական կոմիտեի` խուլիգանական դրդումներից ելնելով, դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հատուկ պահպանվող զինվորական տարածք ապօրինի մուտք գործելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով այսօր՝ 2021 թ. հունվարի 13-ին , Գ.Վ-ին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանոթյուն) 4-րդ մասով (պատժվում է ազատազրկմամբ` 4-8 տարի ժամկետով) և 327.6-րդ հոդվածի (զորամաս կամ հատուկ պահպանվող զինվորական այլ տարածք ապօրինի մուտք գործելը) 5-րդ մասով (պատժվում է 5-10 տարի ազատազրկմամբ):

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---