ՀՀ-ում օրվա ընթացքում կլինեն էլէներգիայի անջատումներ. Գազը խնդրում են խնայողաբար օգտագործել

ՀՀ-ում օրվա ընթացքում կլինեն էլէներգիայի անջատումներ. Գազը խնդրում են խնայողաբար օգտագործել

PanARMENIAN.Net - Հունվարի 14-ին ՀՀ տարածքում ժամը 07։00-ից մինչև հունվարի 15-ը՝ ժամը 07։00-ն, հնարավոր են բաժանորդներին մատակարարվող էլէներգիայի և գազի ժամանակավոր անջատումներ։ Դա պայմանավորված է վթարավերականգնողական աշխատանքներով։ Գազի անջատումները վերաբերում են ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը, սակայն բնակիչներին հորդորում են խնայողաբար օգտագործել գազը։

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ՀՀ բնական գազի առաքումն ապահովող «Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ» 1020 մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա վթարավերականգնողական աշխատանքներ կատարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հունվարի 14-ի ժամը 07:00-ից մինչև հունվարի 15-ը ժամը 07:00-ն դադարեցնել ՀՀ բնական գազի առաքումը Վրաստանի տարածքով:

Հաշվի առնելով գազի ստորգետնյա պահեստ կայանից բնական գազի առնման ծավալների տեխնիկական հնարավորությունը (առավելագույնը 6,0 մլն.խմ/օր), վթարային կամ այլ անկանխատեսելի իրավիճակներից խուսափելու համար, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որոշում է կայացրել հունվարի 13-ի ժամը 23:00-ից 24-ից մինչև 36 ժամով ընդհատել ԱԳԼՃԿ-ների և Երևանի ՋԷԿ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն խնդրում է մնացած բոլոր բաժանորդներին նշված ժամանակահատվածում հնարավորինս խնայողաբար օգտագործել բնական գազը և հայցում ներողամտություն ստեղծված իրավիճակի համար:

Էլէներգիայի անջատումները նախատեսվում են հետևյալ հասցեներում․

Երևանում՝

11։00-17:00 Ներքին Շենգավիթ 7, 8, 11 փողոցների սեփական տներ, Ներքին Շենգավիթ 11փ․ 39 շենք, Ներքին Շենգավիթ 11փ․ 1, 2 նրբանցքների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Մյասնիկյան պող. 12-35 սեփական տներ, Խանջյան, Վարդանանց խաչմերուկի պոմպակայան, Թումանյան փ. 25, 27, 27ա, 29 շենքեր, Մաշտոցի պող. 42, 42ա շենքեր, Կողբացի փ. 83, Լալայանց փ. 47ա շենքեր, և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Անտառային փողոցի շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Արամի փ. 64, 81, 84 շենքեր, Բուզանդի փ. 107 շենք, Ամիրյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Կամարիս, Կապուտան, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Վերին Պտղնի, Ներքին Պտղնի գյուղեր, Ջրվեժի՝ Բագրևանդ թաղամաս մասնակի, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջան մասնակի,

Արարատի մարզում՝՝

10։00-12։00 Վեդի քաղաքի՝ Թումանյան, Աբովյան, Շահումյան, Սպանդարյան, Խանջյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաքի՝ Շահումյան փողոց մասնակի,

10։30-16։00 Ոստան գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝՝

10։00-16։00 Ազատեկ գյուղ մասնակի, Վայք քաղաքի՝ Երկրաբաների փողոց և Ջերմուկի խճուղի մասնակի,

Շիրակի մարզում՝՝

10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի՝ Բավրա գյուղի 1 փողոց մասնակի,

Սյունիքի մազրում՝՝

10:00-14:00 Սիսիան քաղաքի՝ Իսրայելյան փողոց մասնակի, Իսրայելյան 1, 2, 3 փողոցներ և Գրիգոր Լուսավորիչ փողոցը,

11:00-17:00 Դարաբաս գյուղ մասնակի:

Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարելի է զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---