ԱԺ-ում քննարկում են ԲԴԽ անդամների ընտրության հարցը․ Խորհրդարանի դիմաց ցույց է22 հունվարի 2021 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 22-ին Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ունենալով Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության հարցը։ Խորհրդարանի «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Ազգային ժողովի արտահերթ նիստը սկսել է կեսօրին։ Միևնույն ժամանակ ընդդիմադիրները ցույց են անում՝ ընդդեմ ԱԺ արտահերթ նիստի օրակարգի։ Ըստ «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանի` իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ՀՀ-ում չկան խնդիրներ, և հիմա հավաքվել են ու որոշել, որ պետք է դատական խորհրդի թեկնածու առաջադրեն։ «Այս իշխանությունը փորձում է ցույց տալ, թե ՀՀ-ում չկան խնդիրներ, և հիմա հավաքվել են ու որոշել, որ դատական խորհրդի թեկնածու պետք է առաջադրեն։ Այն դեպքում, երբ վերջերս ընդունեցին մի օրենք, որով նոր դատարան են ստեղծում, որն էլ ձերբակալությունների ու կալանավորումների միջնորդությունների քննությունը պետք է իրականացնի։ Մենք գիտենք, որ ունենք անկախ դատավորներ, հիմա էլ ԲԴԽ միջոցով փորձելու են այդ դատավորների նկատմամբ ճնշումներ գործադրել։ Ի վերջո, այս ամեն ինչը միտված է լռեցնելու ընդդիմությանը։ Սա չի կարելի թույլ տալ»,-հայտարարել է Բաբայանը, փոխանցում է Aysor.am-ը։ Ավելի վաղ արդարադատության նախարարությւոնը հայտարարել էր Հակակոռուպցիոն դատարանների ստեղծման մասին։ Միևնույն ժամանակ՝ ԲԴԽ անդամի իր թեկնածուներին «Իմ քայլ» ներկայացրել է վերջերս։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |