ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն չեն մասնակցի ԲԴԽ անդամի քվեարկությանը22 հունվարի 2021 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցի Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության քվեարկությանը: ԼՀԿ-ն չի մասնակցում նաև հարցի քննարկմանը, կուսակցությունից Տարոն Սիմոնյանը հայտարարել է, թե արտահերթի սկզբում ցանկացել է վարման կարգով հայտարարություն անել, սակայն կամ ընթացակարգը թույլ չի տվել, կամ նիստը նախագահողը չի նկատել, և իրենք խմբակցությունով դուրս են եկել նիստերի դահլիճից, փոխանցում է Armlur.am-ը: Սիմոնյանի խոսքով՝ մասնագիտական տեսանյունից թեկնածուների հետ որևէ խնդիր չունեն, կարծում են, որ երկուսն էլ պրոֆեսիոնալ են, բայց խմբակցության որոշումը քաղաքական է: «Մենք չենք մասնակցել բովանդակային աշխատանքներին խորհրդարանական դահլիճում և տրամաբանորեն նաև քվեարկությանը չենք մասնակցելու։ Բովանդակային մանրամասների մեջ չեմ մտնելու, սակայն այս փուլում քվեարկության քաղաքական նպատակահարմարությունը չենք տեսնում: Եվ, բնականաբար, վերապահումներ ունենք թեկնածությունների հետ կապված»,- հայտարարել է ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն: ՀՀ ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում է ԲԴԽ անդամների ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ներկայացրել է նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի ՀՌՀ նախագահն առաջարկում է սահմանափակել TikTok-ի հասանելիությունը ՀՀ-ում Նա նշել է, որ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրները սկսում են սահմանափակել |