ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում հրադադարի խախտում չի եղել23 հունվարի 2021 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ռուս խաղաղապահները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը, խախտում չի գրանցվել, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից։ Հունվարի 19-ին ռուս խաղաղապահները օգնել են ադրբեջանական բեռնատար մեքենաների շարասյանը, որոնք շինանյութերով բեռնված Կարմիր շուկայից ընթացել են դեպի Շուշի և սառած ճանապարհների պատճառով վթարի ենթարկվել։ Տարհանվել է 6 ավտոմեքենա, ապահովվել է բեռների տեղափոխում դրանց նշանակման վայր։ Նաև նշվում է, որ մարդասիրական արձագանքման կենտրոնի խմբերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցությամբ և ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ, շարունակում են որոնել զոհված զինծառայողների մարմինները Հադրութի, Լաչինի, Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններում: ՌԴ ՊՆ-ից նշում են, որ խաղաղապահները Լաչինի միջանցքով ուղեկցել են Ադրեջանի Զինված ուժերի մեկ ավտոշարասյուն դեպի Քաշաթաղի շրջանի Հակ գյուղ ու հետ։ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 10-ի հայտարարությամբ ԼՂ-ում առաջիկա 5 տարում ծառայություն են իրականացնելու ռուս խաղաղապահները։
Photo. Ria Novosti Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |