Ռուս խաղաղապահները ԼՂ-ում հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում25 հունվարի 2021 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները դիտակետերում ծառայության ընթացքում կանոնավոր կերպով հակաահաբեկչական վարժանքներ են անցկացնում։ «Տագնապի» ազդանշանով խաղաղապահ զորակազմի զինծառայողները զբաղեցնում են տեղերը դիրքերում՝ պաշտպանելու համար դիրքը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև փակելու մայրուղին՝ կասեցնելով երթևեկությունը, տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Ռուս խաղաղապահների դիրքերը հագեցած են «Բլոկպոստ» ֆորտիֆիկացիոն համակարգերով, որոնք նախատեսված են զինծառայողներին բեկորներից և կրակոցներից պաշտպանելու, ինչպես նաև մոտակա տարածքը շրջանաձև դիտարկելու համար։ Ռուս խաղաղապահների դիրքերի ենթակառուցվածքը ներառում է 2 մոդուլ կացության համար, բլոկ-մոդուլ կերակուր պատրաստելու համար, ինչպես նաև տրանսպորտատեխնոլոգիական մոդուլ մշտական էլեկտրականությամբ։ Բոլոր մոդուլներն ունեն կենցաղային սարքավորումներ, էլեկրասարքեր, ջեռուցման համակարգ և օդափոխության հնարավորություն։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» Վարչական ղեկավար․ Կիրանցի 3 խոցելի կետի սահմանազատման հարցը սառեցված է «Նույնիսկ իրենց հողից մեզ է անցել, այս պահի դրությամբ՝ լրիվ դրական է»,- նշել է նա |