Սուրենյան․ Շատ տաք փետրվար է կանխատեսվում

Սուրենյան․ Շատ տաք փետրվար է կանխատեսվում

PanARMENIAN.Net - Շատ տաք փետրվար է կանխատեսվում՝ օդի ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում սպասվում է 4-5 աստիճանով նորմայից բարձր։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ըստ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի՝ տեղումների քանակը կանխատեսվում է նորմայի սահմաններում:

Արարատի և Արմավիրի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի նախալեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+4, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -8...-10, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +15...+17։

Շիրակի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է 0...-2, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում գիշերը` մինչև -10...-15 աստիճան, առանձին օրեր օդի ջերմաստիճանի բարձրացում՝ ցերեկը մինչև +7...+10։

Լոռու մարզում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +3...+6, Տավուշի մարզում՝ +5...+7 աստիճան, Վայոց ձորում՝ նախալեռնային շրջաններում՝ +4...+5 աստիճան, լեռնային շրջաններում` 0...-2, Սյունիքում՝ հովտային շրջաններում +8...+10, նախալեռնային շրջաններում` +3...+6 աստիճան։

Երևանում օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է +4...+5, որը 4-5 աստիճանով բարձր է բազմամյա միջին արժեքից: Ամսվա ընթացքում առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի նվազում՝ գիշերը մինչև -5...-7, առանձին օրերի` բարձրացում՝ ցերեկը մինչև +15..+17։

Տաք փետրվարներ դիտվել են 1955, 1963, 1966, 1979, 1986, 1987, 1999, 2004, 2009, 2010, 2018թթ.: Այդ տարիներին Արմավիրի, Արարատի մարզերում, Տավուշի և Սյունիքի ցածրադիր մասերում օդի միջին ամսական ջերմաստիճանը եղել է +5…+60C: Բացարձակ առավելագույն ջերմաստիճանը Երևանում հասել է +200C(1955թ.), Կապանում` +260C(1955թ.):

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---