Hexact ընկերության Հայաստանի գրասենյակն ընդլայնում է գործունեությունը![]() 2 փետրվարի 2021 - 13:35 AMT PanARMENIAN.Net - Հայ գործարարների հիմնած Hexact տեխնոլոգիական ընկերությունը գործունեության երկրորդ տարին ամփոփում է մոտ 15,000 ակտիվ օգտատերով՝ 135 երկրից։ Ստարտափը 2020-ին հավաքագրել և վերլուծել է 22.5 տերաբայթ տվյալ և 8․2 միլիոն դոմեյն։ Այս տարի ընկերությունը մտադիր է բարձր որակավորման առնվազն 10 մասնագետով ընդլայնել ծրագրավորողների թիմը Հայաստանում։ Hexact-ի գործունեության հիմնական ուղղություններն են՝ տվյալների հավաքագրում, վերլուծություն և պրոցեսների ավտոմատացում։ Ընկերությունը հիմնադրվել է 2019-ին՝ ԱՄՆ-ում: Հայ հիմնադիրները հենց նույն տարում գրասենյակ են բացել նաև Հայաստանում: Hexact-ի պրոդուկտների ծրագրային ապահովումն ու զարգացումը հիմնականում իրականացնում են հայաստանցի մասնագետները: «Վերջին տասնամյակում մարդու կյանքի ավելի ու ավելի մեծ մասն է անցնում օնլայն։ Արդյունքում՝ թվային հարթակների, կայքերի անխափան աշխատանքն ու դրանցից օգտվելու հարմարավետությունը կենսական են դարձել։ Մեր պրոդուկտներն արդեն լայն պահանջարկ ունեն հատկապես ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հնդկաստանում: Hexact-ն աճում է արագ տեմպերով, թիմն ընդլայնվում է։ Եթե կան «թույն» դեմքեր, որոնք կուզենան իրենց պրոֆեսիոնալ ուժը չափել դինամիկ միջավայրում, թող դիմեն»,- նշել է Hexact ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն Ստեփան Ասլանյանը: «Կյանքի թվայնացումը շարունակելու է աճել նույն տեմպերով, գուցե ավելի արագ։ Այդ տեմպի տակ բիզնեսները պետք է լինեն ավելի արագ, ճկուն և սպառողակենտրոն։ Hexact-ը հենց այդ մարտահրավերներն է օգնում հաղթահարել»,- նշել է Hexact-ի համահիմնադիր և մարքեթինգի տնօրեն Քրիստոֆեր Քլոզեթը: Hexact-ը 2 պրոդուկտ է ներկայացնում. Hexometer-ը 24/7 ռեժիմով մոնիտորինգ է անում, բացահայտում խնդիրները և օգնում բարելավել կայքերի աշխատանքը: Hexowatch-ը «հսկում է» կայքէջերի վիզուալ, բովանդակային, տեխնոլոգիական փոփոխությունները և ավտոմատացնում համապատասխան գործողությունների ընթացքը։ Երկուսն էլ ՏՏ հեղինակավոր հարթակներում հաջողություններ են գրանցել. #1 Product of the day/week/month on Product Hunt, Best Value Website Monitoring Software-2020 on Capterra, High Performer 2021 on G2: ![]() ![]() Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել Krisp-ը 1 տարվա ընթացքում 0-ից 600 կորպորատիվ բաժանորդ է ձեռք բերել ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |