ԱԱԾ․ Ինֆեկցիոնի հաշվապահը 345 մլն դրամից ավելի գումար է հափշտակել

ԱԱԾ․ Ինֆեկցիոնի հաշվապահը 345 մլն դրամից ավելի գումար է հափշտակել

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարության Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի հաշվապահը 2019-ի հուլիսից մինչև 2020-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում 345.3 մլն դրամ յուրացված գումարը փոխանցել է իր հաշվեհամարներին, կանխիկացրել այն ու օգտագործել՝ այդկերպ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումար։

Ազգային անվտնագության ծառայությունից հայտնում են, որ հաշվապահը խոստովանական ցուցմունքներ է տվել և վերականգնել պատճառված վնասի մի մասը՝ սեղմ ժամկետում նաև մնացածը վերականգնելու պատրաստակամություն հայտնելով։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատականներ տալու ուղղությամբ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---