«Հայրենիքի փրկության շարժման» 6 առաջնորդը հանդիպել են![]() 3 փետրվարի 2021 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 2-ին կայացել է «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող 6 կուսակցության առաջնորդների հանդիպումը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։ «Այո՛, այդ հանդիպումը կայացել է, մանրամասների մասին կլինի լրատվական տեղեկացում։ Բայց այդ աշխատանքային հանդիպումների մանրամասների մասին չէի ուզի խոսել», - ասել է Մամիջանյանը, գրում է Aysor.am-ը։ Նա նշել է, թե այն լուրերը, որոնք տարածվում են քարոզչամեքենայի կողմից, թե իբր «Հայրենիքի փրկության շարժման» հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, կեղծ են։ «Որևէ խնդիր չկա, ինչպես տեսնում եք, շարժումը շարունակում է իր աշխատանքները բոլոր ֆրոնտերով։ Մեր ամենօրյա աշխատանքի արդյունքում արդեն իսկ կան որոշ փոքր հաղթանակներ և դեռ առջևում է հիմնական հաղթանակը, այն է՝ (վարչապետ) Նիկոլ Փաշինյանի հրաժարականը», - ասել է Մամիջանյանը։ Ազգային ժողովը փետրվարի 3-ին կառավարության նախաձեռնությամբ արտահերթ նիստ է գումարել, Հայրենիքի փրկության շարժումն ԱԺ բակում միաժամանակ ցույց է իրականացնում՝ պատճառաբանելով, որ «հակապետական օրինագծեր են ընդունվում»։ Հայրենիքի փրկության շարժումը ձևավորվել է նոյեմբերի 10-ին 44-օրյա պատերազմի դադարեցումից հետո։ Շարժման մասնակիցները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |