ՀՅԴ-ական․ Ժողովուրդը պետք է իմանա՝ 2018-ին ԱԺ է բերել 88 հոգանոց մի խումբ, որի համար կարևոր չէ՝ Արցախն ումն է

ՀՅԴ-ական․ Ժողովուրդը պետք է իմանա՝ 2018-ին ԱԺ է բերել 88 հոգանոց մի խումբ, որի համար կարևոր չէ՝ Արցախն ումն է

PanARMENIAN.Net - Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ 2018 թվականի դեկտեմբերին ԱԺ են բերել 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է՝ «կարևոր չէ, թե Արցախն ում հողն է», հայտարարել է ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, փոխանցում է Factor.am-ը։

Մանուկյանը մեկնաբանել է իմքայլական Անուշ Բեղլոյանի հայտարարությունները՝ նշելով, թե պատգամավորն ասել է՝ «պետք է մոռանանք պատերազմը և մտածենք՝ ինչպես անենք, որ ադրբեջանցիների հետ հաշտ-համերաշխ ապրենք Արցախի տարածքում»։ Ավելի ուշ Բեղլոյանն անձամբ էր հերքել այս մեկնաբանություններն ու ասել, որ ինքը նկատի է ունեցել, թե պատերազմն Արցախում սկսվել է Ադրբեջանի կողմից 30 տարի «ո՞ւմ են պատկանում Արցախի տարածքները» խոսակցությունից։

«Ես էլ եմ եղել պատգամավոր։ Պատգամավորը դա պարտականություն է, պատասխանատվություն է, ամեն պատգամավոր իր խմբակցության առաջ է պատասխանատու, իր երկրի արտաքին քաղաքականության ուղենիշների առաջ։ Պատկերացրեք, նման վիդեոկոնֆերանսների քանի-քանի հատ են եղել, որ մենք չենք նկատել։ Եթե այսօր դրա մասին բարձրաձայն ասում են, նշանակում է՝ անցնող ժամանակներում չի բացառվում, որ նման բազմաթիվ հայտարարություններ արած լինեն։ Դա իրենց մոտ ուղնուծուծով գաղափարախոսություն է: Հայ ժողովուրդը պետք է իմանա, որ 2018 թվականի դեկտեմբեր ամսին Խորհրդարան բերել են 88 հոգանոց պատգամավորական խումբ, որը կարծում է՝ կարևոր չէ, թե Արցախն ում հողն է, որ պետք է մոռանանք պատերազմը և մտածենք՝ ինչպես անենք, որ ադրբեջանցիների հետ հաշտ-համերաշխ ապրենք Արցախի տարածքում, և գումարած Նիկոլ Փաշինյանի կարծիքը, թե Շուշին հայկական չէ, մյուս պատգամավորի այն հայտարարությունը, թե Կարսն ի՞նչ հայկական, այնտեղ քրդեր են ապրում։ Ես այլևս նրանց մեղսունակության վրա կասկածում եմ»,-հայտարարել է նա։

Մանուկյանն անդրադարձել է նաև ԱԺ արտահերթ նիստին քննարկվող օրինագծերին՝ նշելով, որ փորձ է արվում «ձևախեղել դատական համակարգը»։

Ավելի վաղ ընդդիմադիրներն ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել, ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել։ Ցույցի մասնակիցները գոմաղբ են նետել ԱԺ բակ ու իմքայլական Բեղլոյանի նկարը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---