Սեյրան Օհանյանը կմասնակցի ընտրություններին. Որ ուժի հետ՝ դեռ չի որոշել 5 փետրվարի 2021 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան կմասնակցի ԱԺ արտահերթ ընտրություններին, եթե լինեն։ Այդ մասին նա հայտարարել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում։ Օհանյանը դեռ չի որոշել, թե որ ուժի հետ կգնա ընտրության, մասնակցության ձևաչափը ևս դեռևս չի ընտրել։ «Յուրաքանչյուր անհատ սահմանադրական իրավունք, որոշ դեպքերում՝ նաև պարտականություն ունի, մասնակցելու ընտրություններին, այս նեղ, անելանելի իրավիճակում: Ես որպես ՀՀ քաղաքացի կմասնակցեմ, բայց ինչ ձևաչափով, որ ուժի հետ միասին, դա ինքս կորոշեմ»,- ասել է նա: Ավելի վաղ արտահերթ ընտրությունների դեպքում դրանց մասնակցելու պատրաստակամության մասին էր հայտարարել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |