Փաշինյան․ Հայաստանում ՏՏ ընկերությունների շրջանառությունն անցնում է $400 մլն-ից

Փաշինյան․ Հայաստանում ՏՏ ընկերությունների շրջանառությունն անցնում է $400 մլն-ից

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների շրջանառությունը 2020-ին աճել է 20%-ով` կազմելով $400 մլնի-ից ավելի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Almaty Digital Forum 2021 ֆորումի ժամանակ։

«2020 թվականին Հայաստանում ՏՏ ընկերությունների շրջանառությունը կազմել է ավելի քան $400 միլիոն դոլար։ Նախորդ տարվա համեմատ այն աճել է մոտ 20 տոկոսով», - ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ բարձր և մասնավորապես թվային տեխնոլոգիաների ոլորտը երկրի տնտեսության ամենաարագ աճող ճյուղն է։

Նրա խոսքով՝ 2020 թվականին այդ ոլորտում աշխատողների թիվն աճել է 22%-ով։

«Այս պահին մեր երկրում գրանցված է 1200-ից ավելի գործող ՏՏ ընկերություն։ Նրանց համար էական հարկային արտոնություններ են նախատեսված՝ ՀՀ կառավարության կողմից այս ոլորտում իրականացվող քաղաքականությանը համապատասխան»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Ղազախստանում է, նա Ալմաթիում կմասնակցի նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ: Փաշինյանը ՀՀ կվերադառնա փետրվարի 5-ին։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---