Միջազգայնագետ․ Պետք է ԱՄՆ-ում համակարգել աշխատանքը, որ լոբբին և դիվանագիտությունը աշխատեն «փոխանցումներով» և «գոլ» խփեն![]() 5 փետրվարի 2021 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը չունի որևէ հաշվարկ, թե տնտեսությունը որքան վնաս է կրել հակաիրանական և հակառուսական պատժամիջոցների արդյունքում, այնինչ ԱՄՆ-ում հայկական լոբբին ու դիվանագիտությունը պետք է «փոխանցումներով աշխատեն և գոլ խփեն»՝ առանց խախտելու ընդունող երկրի գրված և չգրված կանոնները, ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս հաշվարկը (պատժամիջոցներից կրած վնասի-խմբ․) պետք է արվի և բոլոր պատեհ առիթներով ներկայացվի ամերիկացի գործընկերներին՝ ոչ թե ինչ որ պահանջով, այլ զուտ, որպես հավելյալ փաստարկ այն հանգամանքի, որ մեր լոբբիստները Վաշինգտոնում $200 մլն են պահանջում Հայաստանի և Արցախի աջակցության համար»,-գրել է նա։ Ըստ նրա՝ նման համագործակցության լավ օրինակներ եղել են 1990-ականներին։ Ավելի վաղ, Սարգսյանը, անդրադառնալով ԱՄՆ-ում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի դեսպան նշանակվելու մասին խոսակցությունը նշել էր, որ հայ-ամերիկայն հարաբերությունները լճացած են և այդ ֆոնին նման որոշումը սխալ է։ Քաղաքագետն անդրադադրձել էր նաև հարցին, որ ՀՀ վերջին 3 դեսպանն ԱՄՆ-ում 2․5 տարուց ոչ ավելի են պաշտոնավարել, այնինչ Ադրբեջանի դեսպաը՝ 10 տարի է պաշտոնավարում է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |