Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակը

Տեր-Պետրոսյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են ՀՀ-ում և Արցախում ստեղծված իրավիճակը

PanARMENIAN.Net - ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ԱՄՆ դեսպանին ընդունել է իր առանձնատանը։

Երկուստեք ընդգծվել է միջազգային հանրության, մասնավորապես՝ ԱՄՆ կողմից իրականացվող և ակնկալվող հումանիտար օգնության կարևորությունը: Հրատապ խնդիր է դիտվել հատկապես ռազմագերիների անհապաղ վերադարձը և Արցախի ու Հայաստանի բնակչության, պատերազմում զոհվածների ընտանիքների, վիրավորների և հաշմանդամների սոցիալական կարիքների ապահովումը:

Հանդիպմանը մասնակցել են դեսպանատան քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ Քիմբերլի Զափֆելը և ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---