Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 24,000 պայթուցիկ են վնասազերծել

Ռուս սակրավորներն Արցախում ավելի քան 24,000 պայթուցիկ են վնասազերծել

PanARMENIAN.Net - ՌԴ պաշտպանության նախարարության Ականազերծման միջազգային կենտրոնի մասնագետներն Արցախում խաղաղապահ առաքելության ընթացքում ավելի քան 24,000 պայթուցիկ են վնասազերծել։ Մաքրվել է ավելի քան 1296 հա տարածք։

Մեկ օրում մաքրվել է 54 հա տարածք, 15 կմ ճանապարհ, 40 տնտեսություն, հայտնաբերվել է պայթուցիկ 22 սարք։

«2020թ․ նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից 1269 հա տարածք է մաքրվել, 413․8 կմ ճանապարհ, 1242 տնային տնտեսություն, այդ թվում սոցիալական նշանակության 29 օբյեկտ։ Հայտնաբերվել և վնասազերծվել է 24,249 պայթուցիկ սարք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայտնաբերված պայթուցիկ սարքերն ու չպայթած զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում հատուկ առանձնացված տարածքում։ Այն զինամթերքը, որն անհնար է տարհանել, ոչնչացվում է տեղում՝ անվտանգության միջոցների ապահովմամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---