Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Կարսում կհետևի զորավարժությունների վերջին փուլին

Ադրբեջանի ՊՆ ղեկավարը Կարսում կհետևի զորավարժությունների վերջին փուլին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա, որտեղ հետևելու է Կարսում անցկացվող համատեղ զորավարժությունների վերջին փուլին, գրում է Ermenihaber-ը Ադրբեջանի պաշտպանության նախարարության վրա հղումով։

Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն նշել էր, որ զորավարժությունների նպատակը համագործակցության ապահովումն է ու համատեղ գործողությունների համակարգումն է։

«Ձմեռ-2021» զորավարժությունը մեկնարկել է փետրվարի 1-ից՝ Հայաստանի սահմանակից Կարսի մարզում։ Թուրքական կողմը հայտարարել էր, որ զորավարժությանը ներգրավվելու են տանկային և հրետանային ստորաբաժանումներ, դիպուկահարներ, հատուկջոկատայիններ, ինչպես նաև ուղղաթիռներ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---