Քերոբյան․ Եթե ամուր բանակ ու բնակեցված տարածքներ ունենայինք, պատերազմում այլ արդյունք կգրանցեինք

Քերոբյան․ Եթե ամուր բանակ ու բնակեցված տարածքներ ունենայինք, պատերազմում այլ արդյունք կգրանցեինք

PanARMENIAN.Net - Եթե հայկական կողմն Արցախում ունենար ամուր բանակ, բնակեցված տարածքներ, կունենայինք այլ իրավիճակ, հայտարարել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, փոխանցում է Factor.am-ը։

Նրա խոսքով՝ Արցախում սանձազերծված պատերազմում պարտությունն իրենց սերնդի 30 տարվա գործունեության հետևանքն է:

«Ես, սակայն, չեմ ցանկանում ամբողջ պատասխանատվությունը դնել ուրիշների վրա և պատրաստվում եմ անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի իրավիճակը փոխվի»,- հավելել է նախարարը:

Վահան Քերոբյանն էկոնոմիկայի նախարար է նշանակվել 44-օրյա պատերազմից հետո՝ 2020-ի նոյեմբերին։ Քերոբյանն ավելի վաղ տնտեսական երկնիշ աճ էր խոստացել 2021-ի համար։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---