1 մլն դրամ «1000 դրամի» հիմնադրամին փոխանցելու նոր մարտահրավեր՝ «Գրանթ Թորնթոնից»

1 մլն դրամ «1000 դրամի» հիմնադրամին փոխանցելու նոր մարտահրավեր՝ «Գրանթ Թորնթոնից»

PanARMENIAN.Net - «Գրանթ Թորնթոն» ընկերությունը նախաձեռնում է «Մեկ միլիոն դրամ» մարտահրավերը, որի նպատակն է աջակցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին՝ նվիրաբերելով 1 մլն դրամ, ինչպես նաև խրախուսելով այլ կազմակերպություններին վարվել նույն կերպ:

«Հիմնադրամը շարունակում է կատարել իր առաքելությունը` յուրաքանչյուր շաբաթ 100-ից ավելի նոր հատուցում տրամադրելու խոստումով: Սակայն, ցավոք սրտի, հիմնադրամի ֆինանսական միջոցների և պարտավորությունների միջև անդունդը մեծացել է։ Իր առջև ծառացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու և բոլոր շահառուներին կայուն և հավասար ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով հիմնադրամն ունի աջակցության կարիք: Այս կոնտեքստում կարևորում ենք «Գրանթ Թորնթոնի» նախաձեռնությունը և հույս ենք հայտնում, որ այն վարակիչ կլինի այլ կազմակերպությունների համար, քանի որ ըստ հաշվարկների՝ նախաձեռնությանը 300 կազմակերպություն ներգրավելու դեպքում հիմնադրամը հնարավորություն կունենա ապահովել 1500 շահառու ընտանիքի մեկ տարվա ֆինանսական բարօրությունը»,- ասել է հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Նա նշել է, որ Հիմնադրամը փետրվարի 10-ի դրությամբ հատուցել է 1527 ընտանիքի, որոնցից 1111-ը` վերջին պատերազմի արդյունքներով։ Հիմնադրամի «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրով ժամանակավոր հատուցումներ է ստանում 553 ընտանիք։ Հատուցումների ցուցակը փոփոխվում է յուրաքանչյուր շաբաթ նոր շահառուների անվանացանկով։

«Գրանթ Թորնթոն» ընկերության ղեկավար Գուրգեն Հակոբյանի խոսքով՝ նախաձեռնությունը գործարարները կարող են դիտարկել է նաև որպես կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մաս։

«Վստահ եմ, որ միավորվելով գործարար համայնքը կկարողանա ավելի նպատակային և արդյունավետ գործել՝ սատարելով պետությանը և կանգնելով այն մարդկանց կողքին, ովքեր իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի և բոլորիս անվտանգությունը ապահովելու համար»,- ասել է Հակոբյանը:

Նախաձեռնությանը միանալու համար անհրաժեշտ է այցելել հիմնադրամի կայք:

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի պաշպանության ժամանակ կյանքը կամ առողջությունը զոհաբերած զինվորներին կամ նրանց ընտանիքներին ֆինանսական հատուցում տրամադրելու առաքելությամբ։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---