Արցախի նախագահ․ Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը

Արցախի նախագահ․ Աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը

PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անհետ կորածների մի խումբ հարազատների հետ հանդիպմանը հայտարարել է, որ գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են մինչև վերջին գերու վերադարձը՝ անկախ առկա բոլոր դժվարություններից:

Նա ներկայացրել է որոնողական աշխատանքները, արդյունքներն ու խնդիրները՝ միաժամանակ լսելով հարազատների դիտարկումներն ու մտահոգությունները դրանց վերաբերյալ։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ տարվող աշխատանքները բազմակողմ են. ներգրավված են ինչպես հայկական ու ռուսական կողմերը, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն և ադրբեջանական կողմը։

«Գործընթացի մի մասը, բնականաբար, հրապարակային չէ, բայց նախագահի հավաստմամբ՝ արվում և արվելու է ամեն ինչ՝ պարզելու համար անհայտ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց ճակատագրերը և վերադարձնելու համար գերիներին»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը։

Պատերազմից հետո Հայաստանում անհետ կորած ու գերեվարված զինծառայողների մասին տվյալները դեռ վերջնականապես հստակեցված են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---