Ավինյան․ ՀՀ-ում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կկառուցվի

Ավինյան․ ՀՀ-ում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կկառուցվի

PanARMENIAN.Net - Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ «Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ։

Այն Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է։

«Բաղկացած է լինելու ինժեներական 22 ընկերության շինությունից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից: Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի: Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր»,- նշել է Ավինյանը։

Ըստ նրա՝ ծրագիրը խոստանում է դառնալ պետություն-մասնավոր գործակցության լավագույն օրինակներից մեկը, որտեղ համադրվում են ժամանակակից տեխնոլոգիաները, մեր գիտական միտքը և առողջ, ապահով ու բարեկեցիկ հանրային միջավայրը:

Ինժեներական քաղաքի կառուցման նախագիծն ընդունվել է 2018-ին։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---