ՌԴ-ում արձագանքել են քարտեզին, որտեղ Ղրիմն ու Կուբանը «թուրքական են»13 փետրվարի 2021 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՌԴ-ում արձագանքել են Թուրքիայում հրապարակված քարտեզին, որտեղ Ղրիմը և Կուբանը, ինչպես նաև Ռոստովի շրջանն ու Հյուսիսային Կովկասը, ԽՍՀՄ նախկին տարածքը, այդ թվում՝ ՀՀ-ն, նշված են որպես մինչև 2050-ը «թուրքական ազդեցության» տարածման գոտում ընդգրկվելիք տարածքներ։ Քարտեզը ցուցադրվել է TGRT հեռուստաալիքով և արտացոլում է թուրքական ազդեցության ոլորտի տարածման վերաբերյալ Stratfor-ի կանխատեսումը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Ենթադարվում է, որ վերոնշյալից բացի, այդ գոտում կհայտնվեն նաև Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, ամբողջ Միջին Ասիան ու Անդրկովկասը։ ՌԴ Պետդումայի պաշտպանության գծով կոմիտեի փոխնախագահ Ալեքսանդր Շերինը հորդորել է ավելի լուրջ վերաբերվել նման կանխատեսումներին՝ նշելով, որ «Լեռնային Ղարաբաղում հաջող գործողությունից հետո Թուրքիան միանգամայն հավատացած է իր ուժերին և պաշտոնապես նշել է, թե որ ուղղությամբ է շարժվելու»։ Ըստ Շերինի ՌԴ-ն պետք է ավելի կոշտ դիրքորոշում որդեգրեր ԼՂ հակամարտության, ռուսական խոցված ինքնաթիռի, սիրիական հակամարտության հարցերում։ Ըստ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Կրասովի՝ Թուրքիայի ղեկավարությունը մտածում է Օսմանյան կայսրության վերստեղծման մասին՝ նշելով՝ հազիվ, թե Թուրքիան ուժային միջոցներով ցանկանա միացնել ռուսական տարածքները։ Պետդումայի պատգամավոր Պավել Շպերովն իր հերթին հայտարարել է, որ պետք է ամեն ինչին պատրաստ լինել և հավելել, որ Անկարան միշտ ուշադրություն է դարձնում ՌԴ քաղաքական գործիչների հայտարարություններին՝ նշելով, որ պետք է լինի ՌԴ ԱԳՆ արձագանքը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |