ՄԻՊ․ Ադրբեջանցիները Սյունիքում կրակում են փոքր ու խոշոր տրամաչափի զենքերից (Վիդեո)

ՄԻՊ․ Ադրբեջանցիները Սյունիքում կրակում են փոքր ու խոշոր տրամաչափի զենքերից (Վիդեո)

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապացույց է ներկայացրել այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողները Սյունիքի գյուղերի անմիջական հարևանությամբ կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներից՝ տեղադրելով փետրվարի 13-ին արված տեսանյութ։

ՄԻՊ-ի խոսքով՝ դրանում օրվա տարբեր ժամերի՝ Կապանի Ագարակ ու Եղվարդ գյուղերի միջնամասում հնչած կրակոցներն են արձանագրված։ Նա նշել է, որ այս կրակոցների վայրից դեպի Ագարակ գյուղ ուղիղ գծով մոտ 1 կմ է:

«Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Կապանի գյուղերի բնակիչներից պարբերաբար է ստանում զայրույթի ու անհանգստության ահազանգեր ադրբեջանցի զինվորականների կողմից պարբերաբար արձակվող կրակոցների մասին:

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատում է, որ Սյունիքի համայնքների անմիջական հարևանությամբ, այդ համայնքներն իրար կապող ճանապարհներին ադրբեջանական զինվորական ուժեր չպետք է լինեն. դա լրջորեն վտանգում է խաղաղ բնակիչների իրավունքները, խաթարում է նրանց անդորրն ու խաղաղ կյանքը»,-գրել է Թաթոյանը։

44-օրյա պատերազմից հետո հայկական կողմը տարածքային զիջումների է գնացել ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում։ Սյունիքից ու Գեղարքունիքից որոշ հատվածներ զիջվել են ադրբեջանցիներին՝ ըստ ԽՍՀՄ քարտեզի ու GPS տեղորոշման։ Մի շարք համայնքներ դարձել են սահմանամերձ Ադրբեջանին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---