Ադրբեջանական կողմը ևս մեկ՝ նախնական տվյալով՝ զինծառայողի աճյուն է փոխանցել

Ադրբեջանական կողմը ևս մեկ՝ նախնական տվյալով՝ զինծառայողի աճյուն է փոխանցել

PanARMENIAN.Net - Փետրվարի 15-ին ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել ևս մեկ՝ նախնական տվյալով՝ զինծառայողի (ռազմագործողությունների մասնակից) աճյուն: Նրա ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Հադրութի շրջանում իրականացված որոնումներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողների մասունքներ չեն հայտնաբերվել։

Որոնողական աշխատանքներ փետրվարի 16-ին չեն իրականացվելու:

Հրադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1379 զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---