«Ժառանգություն» կուսակցությունը կարող է դատի տալ ՀՀԿ-ին

PanARMENIAN.Net - Վերջերս խորհրդարանում Հայաստանի իշխող Հանրապետական կուսակցությունից պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հայտնեց, որ երբ ընդդիմական «Ժառանություն» կուսակցությունը «նեղն է ընկնում», նա վազում է դեպի նախագահական բակը:



«Այդ կոպիտ եւ ոչ էթիկ արտահայտությունը մինչեւ հոգու խորքը վիրավորել է մեզ, այդ շներն են վազում ինչ-որ մեկի բակը, եւ ոչ թե խորհրդարանի պատգամավորը` նախագահի մոտ: Մենք պատրաստվում ենք քննարկել կատարվածը մեր կուսակցությունում, եւ եթե Սուքիաս Ավետիսյանը ներողություն չխնդրի, մենք դատարան կդիմենք»,- այսօր ՀՀԿ կուսակցությունից Սուքիաս Ավետիսյանի հետ կայացած քննարկմանը հայտնել է «Ժառանգություն» կուսակցությունից պատգամավոր Լարիսա Ալավերդյանը:



«Ճշմարտության համար ոչ ոք ներողություն չի խնդրում, «ժառանգություն» կուսակցությունը չի կարող հրաժարվել այն բանից, որ համագործակցում է իշխանությունների հետ»,- այսօր հայտնել է Սուքիաս Ավետիսյանը` ավելացնելով, որ նա ինքը վկա է եղել, թե ինչպես են «ժառանգություն» կուսակցությունից պատգամավորներ Արմեն Մարտիրոսյանն ու Անահիտ Բախշյանը միջոցառման ժամանակ անձնական խնդրանքով մոտեցել նախագահին:



Լարիսա Ալավերդյանը ընդգծել է, որ իրենք` որպես պատգամավորներ, հանդիսանում են օրենսդիր իշխանության անդամներ, իսկ նախագահին իրենք մոտեցել են ոչ թե անձնական խնդրանքով, այլ գործով են մոտեցել նրան` որպես բարձրագույն ինստիտուտին:



PanARMENIAN.Net ի թղթակցի այն հարցին, թե արդյոք իրենք չեն կարծում, որ նման մեղադրանքների հրապարակումը խորհրդարանում էթիկապես սխալ է, Լարիսա Ալավերդյանը հայտնել է, որ իրենք նման միջադեպերը խայտառակություն են համարում, բայց այլեւս չեն պատրաստվում անտեսել դա: Սուքիաս Ավետիսյանն այդ հարցին չպատասխանեց:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---