Հասրաթյան․ Պարտվեցինք նաև, քանի որ չունեինք մեր ԶՈւ կազմակերպվածությունն ու կարգ ու կանոնը

Հասրաթյան․ Պարտվեցինք նաև, քանի որ չունեինք մեր ԶՈւ կազմակերպվածությունն ու կարգ ու կանոնը

PanARMENIAN.Net - Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պատերազմում պարտության պատճառներին, գրել է, որ Արցախյան երրորդ պատերազմում պարտվեցինք նաև այն պատճառով, որ չունեինք Առաջին և Երկրորդ պատերազմներում «մեր զինված ուժերի դրսևորած կազմակերպվածությունն ու կարգ ու կանոնը և, որ շատ կարևոր է՝ երկրի ռազմաքաղաքական ղեկավարության դրսևորած սառնասրտությունն ու իրավիճակին համահունչ գործելու կարողությունը...»։

Նա նշել է, որ բանակը պետք է դիտարկել ոչ միայն որպես ժամանակակից գերճշգրիտ զինատեսակներով ու տիեզերական կողմնորոշիչներով հագեցված համակարգ, այլ նախևառաջ՝ գաղափարակիր համախոհների միավորող այնպիսի կառույց, որն ունենալով խիստ կազմակերպվածություն և զինված ուժերին հատուկ կարգ ու կանոն, ունակ է իր առջև դրված ցանկացած խնդիր կատարել առավելագույնս անթերի և ամբողջ ծավալով:

«Պատմության մեջ քիչ չեն եղել դեպքեր, երբ լավ զինված բանակները մարտադաշտում պարտվել են քանիցս իրենց սպառազինությամբ ու տեխնիկայով զիջող բանակներին: Եվ դա համարվել է օրինաչափ, քանզի գերճշգրիտ զինատեսակներն ու տիեզերական կողմնորոշիչները, որքան էլ հզոր, բայց անընդունակ են կոտրելու այն կամքն ու ոգին, որոնցից կռված է իրական հայրենասիրությունը...

Հաղթողներին առաջ մղող թիվ մեկ խթանիչը հայրենասիրության, ասել է թե՝ օջախի պաշտպանության գաղափարն է և այն էությամբ ու կեցությամբ մարմնավորող հրամանատարը՝ սկսած ջոկից մինչև Գերագույն... Մարտադաշտում կռվող յուրաքանչյուր զինվոր իր վերադասի հրամանի կրողն ու կատարողն է...

Որքան բարձր է հրամանատարի աստիճանը, այնքան մեծ է պատասխանատվությունը... Եվ դա բնական է, քանի որ հրամանի կատարման վերջնական արդյունքը կախված է ոչ միայն ենթակայի անթերի գործողություններից, այլ ավել շատ ամենավերևում գտնվող «Գերագույնի» արձակած հրամանների գերճշգրտությունից...»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---