ԱԳ նախարար․ Արցախի մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում![]() 23 փետրվարի 2021 - 12:33 AMT PanARMENIAN.Net - Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանն ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է, որ Արցախի տարածքների մի մասի զավթումը չի կարող համարվել հակամարտության կարգավորում։ Նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության չլուծված լինելը շարունակում է մնալ տարածաշրջանային առանցքային մարտահրավերներից մեկը և միայն քաղաքական բանակցված կարգավորումը կհամարվի հակամարտության վերջակետը։ Նա նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը Արցախի հիմնախնդրի կարգավորման միակ միջազգայնորեն ճանաչված ձևաչափն է, որին և շարունակում է սատարել հայկական կողմը։ Նախարարը հավելել է նաև, որ հայկական կողմը հանձնառու է կարգավորման վերսկսմանը, սակայն դրա համար նախ պետք է ձևավորվի խաղաղությանը նպաստող միջավայր, իսկ ադրբեջանական կողմից դա դեռևս նկատելի չէ։ «Դա է վկայում Ադրբեջանի կողմից նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության հումանիտար մասի չկատարումը, մասնավորապես, գերիների հայրենադարձման համար խոչընդոտների ստեղծմանը»,- ասել է Այվազյանը։ Ըստ նրա՝ պատերազմից հետո Հարավային Կովկասում տեղի են ունենում տարածաշրջանային, ինչպես նաև խոշոր դերակատարների ուժերի վերադասավորումներ։ Նա շեշտել է, որ տարածաշրջանում հրադադարի պահպանման և անվտանգության ապահովման գործում առանցքային նշանակություն ունի Ռուսաստանը։ Նշվել է նաև, որ տարածաշրջանային գործընթացներում ակնհայտորեն ավելացել են նաև Թուրքիայի նկրտումները։ ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը տնտեսական և սոցիալական խորհրդի՝ Ռասիզմի, այլատյացության և խտրականության դեմ պայքարին նվիրված հատուկ հանդիպմանն իր խոսքում անդրադարձել է համաշխարհային առողջապահական ճգնաժամի պայմաններում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի նախապես ծրագրված ագրեսիային, որն ուղեկցվել է ահաբեկիչների և վարձկանների ներգրավմամբ և ռազմական հանցագործությունների բազմաթիվ դրսևորումներով։ ՀՀ մշտական ներկայացուցիչն ավելացրել է, որ Ադրբեջանում ռասիզմի և այլատյացության վերացում ակնկալելը պատրանք է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |