Մանուկյան. Չպետք է կրկնվեն 2018-ի օրերը, երբ շատ ԶԼՄ-ներ նկարահանում էին առանց միկրոֆոնին տարբերանշանի

Մանուկյան. Չպետք է կրկնվեն 2018-ի օրերը, երբ շատ ԶԼՄ-ներ նկարահանում էին առանց միկրոֆոնին տարբերանշանի

PanARMENIAN.Net - ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպին, անթույլատրել է համարել այն և նշել, որ «չպետք է կրկնվեն 2018-ի խայտառակ օրերը, երբ շատ լրատվամիջոցներ նկարահանում կատարում էին առանց միկրոֆոնի տարբերանշանի, որ ամբոխի ինքնադատաստանի բաժին չդառնային»։

Փետրվարի 23-ին վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիայի ժամանակ ակցիային մասնակից մի խումբ քաղաքացիներ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի հասցեին, նաև՝ հարվածել։ Վնասվել է տեսախցիկը։

«Քիչ առաջ միայն տեղեկացա «Ազատություն» ռադիոկայանի նկարահանող խմբի հետ կապված միջադեպի մասին։ Դա անթույլատրելի է և միջոցներ կձեռնարկվեն: Նման բան չպետք է թույլ տանք։ Քաղաքացիները պարտավոր են, հակառակ իրենց նախասիրությունների, հարգանքով վերաբերվել բոլոր լրագրողների աշխատանքի նկատմամբ։ Կրկնում եմ՝ հակառակ բոլոր նախասիրությունների։

Լրագրողին որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել ծավալելու իր գործունեությունը․․․ Դա անթույլատրելի է, խոչընդոտել լրագրողի աշխատանքը։ Ափսոս տեղում չեք ասել դրա մասին, և նոր միայն տեղեկացանք, որ միջոցներ ձեռնարկվեին»,- ասվում է գրառման մեջ։

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ևս քննադատել է միջադեպը` կոչ անելով քաղաքացիներին որևէ դեպքում և որևէ պայմաններում լրատվության միջոցների ներկայացուցիչներին չթիրախավորել։

«Քիչ առաջ տեղեկացա, որ երթի ընթացքում միջադեպ է գրանցվել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի և օպերատորի նկատմամբ: Հարգելի քաղաքացիներ, ցանկացած բռնություն կամ ատելություն և հատկապես լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ համարում եմ անթույլատրելի և ծայրաստիճան դատապարտելի արարք»,-ասվում է նրա ֆեյսբուքյան գրառման մեջ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---