Ոստիկանների հետ ընդհարումից հետո ցուցարարները մտել են ՀՊՏՀ

Ոստիկանների հետ ընդհարումից հետո ցուցարարները մտել են ՀՊՏՀ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ակտիվիստները մտել են Տնտեսգիտական համալսարան։

Բուհի դարպասները կողպված էին: Ներս մտնել փորձող ակտիվիստների ու ոստիկանների, այդ թվում՝ կարմիր բերետավորների միջև բախում է եղել, գրում է Aysor.am-ը։

Որոշ ժամանակ անց ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ ոստիկաններն իրենց հայտնել են՝ համալսարանի դարպասները կողպելու որոշումը բուհի ղեկավարությանն է:

Ի վերջո, անհնազանդության ակցիայի մասնակիցներին հաջողվել է մտնել շենք:

Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի մասնակիցները մտել էին Երևանի պետական համալսարանի շենք:

Ակցիայի մասնակիցները համալսարանականներին կոչ են արել միանալ իրենց։ Նրանք վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան», «Դասադուլ», «Ուսանող՝ միացիր»:

Մի քանի օր է, ինչ Հարենիքի փրկության շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով մայրաքաղաքում անհնազանդության ակցիաներ է իրականացնում: Հայտարարվել է, որ ակցիաները շարունակական են լինելու:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---