ՀՀ-ն՝ ռուսաստանցիների ամենապահանջված արտասահմանյան ուղղություններից

ՀՀ-ն՝ ռուսաստանցիների ամենապահանջված արտասահմանյան ուղղություններից

PanARMENIAN.Net - Հայաստանը ՌԴ հետ ավիահաղորդակցության վերականգնումից հետո դարձել է ռուսաստանցիների ամենանախընտրած արտասահմանյան ավիաուղղությունը։ Դեպի ՀՀ ավիատոմսերի որոնումների քանակը դեկտեմբերի և հունվարի միջին մակարդակի համեմատ աճել է 1․5 անգամ, հայտնել է Tutu.ru-ն։

Ուղևորությունների և ճամփորդությունների ծառայության վերլուծական կենտրոնն ուսումնասիրել է 2021թ․ առաջին կիսամյակի համար արտերկիր թռիչքների պահանջարկը։ Առավել պահանջվածը Հայաստանն է՝ այս ուղղությամբ վաճառվել է տոմսերի գրեթե 20 տոկոսը (հաշվի են առնվել հունվարի 1-ից մինչև փետրվարի 15-ը ձևակերպված փաստաթղթերը՝ հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ը թռիչքների համար)։

Մինչդեռ Մոսկվայից Երևան տոմսերը 2020-ի համեմատ թանկացել են ավելի քան 2 անգամ՝ 6160-ից մինչև 13,622 ռուբլի։

Կանոնավոր ավիահաղորդակցությունը ՀՀ և ՌԴ միջև վերսկսվել է փետրվարի 15-ից։ Շաբաթական 4 չվերթ է իրականացվում։ ՀՀ քաղաքացիները կարող են մուտք գործել ՌԴ տարածք օդային ճանապարհով կորոնավիրուսի բացասական թեստի առկայության պայմանում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---