ԱԺ խորհրդի նիստը չի կայացել․ Միրզոյանը չի եկել

ԱԺ խորհրդի նիստը չի կայացել․ Միրզոյանը չի եկել

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի խորհրդի նիստը, որը պետք է մեկնարկեր ժամը 11։00-ին, չի կայացել, քանի որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը չի եկել և չի բացել նիստը։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար

Էդմոն Մարուքյանը, գրում է Aysor.am-ը։

«Նախորդ երկու անգամներն ԱԺ նախագահի պարտականությունները կատարել է Լենա նազարյանը, նա բացել է նիստը, սակայն քվորում չի եղել և նիստ չի եղել։ Հիմա ես սա գնահատում եմ անհարգալից վերաբերմունք ԱԺ մեկ հինգերորդի նկատմամբ: Իմ գնահատականը հետևյալն է՝ Ազգային ժողովը չունի նախագահ», - ասել է Մարուքյանը։

Փետրվարի 26-ին՝ ժամը 11-ին նախատեսված էր Ազգային ժողովի խորհրդի նիստ։

Օրակարգում մեկ հարց էր՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում»։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---