Արշակյանը հայկական հարվածային ԱԹՍ է ներկայացրել (Վիդեո)

Արշակյանը հայկական հարվածային ԱԹՍ է ներկայացրել (Վիդեո)

PanARMENIAN.Net - Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է հայկական արտադրության մեծ հեռավորության վրա գտնվող թիրախների խոցման համար նախատեսված հարվածային անօդաչու թռչող սարքը։

«Այս պահին ընթանում են սարքի պետական փորձարկումները։ Առաջիկայում նմանատիպ ձևաչափով Ձեր ուշադրությանը կներկայացվեն հայկական ռազմարդյունաբերական համալիրի այլ նոր մշակումներ ևս»,-գրել է ԲՏԱ նախարարը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանն առաջին անգամ կամիկաձե դրոններ է ներկայացրել Աբու Դաբիում բացված ռազմարդյունաբերության IDEX-2021 ցուցահանդեսում։ Դրանից առաջ սոցցանցերում լուսանկարներ էին շրջանառվում IDEX-2021-ում հայկական տաղավարից, որը դատարկ էր։ Տաղավարում ցուցանմուշների բացակայությունը ԲՏԱ նախարարությունը բացատրել է լոգիստիկ խնդիրներով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---