Երեւանում կբացվի Հայաստանի գլխավոր դատախազի նկարների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Մարտի 7-ին Հայաստանի Նկարիչների միությունում կբացվի Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի աշխատանքների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում կներկայացվեն վերջին տարիներին Աղվան Հովսեփյանի ստեղծած յուղանկարներն ու լուսանկարները:



Աղվան Հովսեփյանը ծնվել է 1953թ. հունվարի 7-ին Երեւանում: 1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական բաժինը: Մասնագիտական գործունեությունը սկսել է 1974թ., որպես քննիչ աշխատելով Կարելիայի Ինքնավար Հանրապետության Սեգեժի շրջանում: 1998-1999թթ.եղել է Հայաստանի գլխավոր դատախազը, 1999-2004թթ. զբաղեցրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը: 2004 թվականին ՀՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել է Հայաստանի գլխավոր դատախազ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---