Փաշինյանը կրկին նախագահին է ուղարկում ԳՇ պետի պաշտոնանկության միջնորդությունը![]() 27 փետրվարի 2021 - 19:42 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանված կարգով ԳՇ պետին պաշտոնանկ անելու միջնորդությունը կրկին ուղարկել է Հանրապետության նախագահին՝ ակնկալելով, որ այն սահմանված կարգով կստորագրվի: Այս մասին ինքը վարչապետը գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Այս որոշումը ամենևին չի նպաստում ստեղծված իրավիճակի հանգուցալուծմանը», - նշել է նա: Ավելի վաղ նախագահն առարկություններով վերադարձրել էր նախագիծը։ «Իրավաբանների և փորձագետների տեսակետներն ամփոփելով՝ կարելի է եզրակացնել, որ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասում է Սահմանադրությանը», - մասնավորապես, նշվում է նախագահականի տարածած հայտարարությունում։ Նախագահը կարող է ուղարկել փաստաթուղթը Սահմանադրական դատարան, որը 10 օրում պիտի եզրակացություն տա դրա սահմանադրականության վերաբերյալ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |