Իմքայլական․ Առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահի պաշտոնանկության համար

Իմքայլական․ Առերևույթ հիմքեր կան ՀՀ նախագահի պաշտոնանկության համար

PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանի քայլերը, կարծես, բացասական հետևանքներ առաջացնելուն են միտված, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան նրա պաշտոնանկության գործընթաց սկսելու համար, ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Նրա խոսքով՝ ամենևին էլ այնպես չէ, թե Սարգսյանն օգտվել է Սահմանադրական իր իրավունքից՝ Գլխավոր շտաբի պետի հեռացման որոշումը հետ ուղարկելիս։

«Նախագահը չի կարող կամայական, երբ ցանկանա հրամանագրերի նախագծերը վերադարձնի առաջարկող մարմնին: Կոնկրետ ներկա իրավիճակում Վարչապետը Սահմանադրությամբ (155 հոդված) իրեն տրված լիազորությամբ առաջարկել է զբաղեցրած պաշտոնից ազատել ԳՇ պետին: Նույնիսկ ամենամիստիկ երևակայությունն ունեցող մարդը չի կարող այս գործընթացում հակասահմանադրության տարրեր տեսնել, թեկուզ՝ առերևույթ: Իրականում գործ ունենք Նախագահի կողմից իր լիազորությունը կամայական իրացնելու դեպքի հետ, ինչն անթույլատրելի է: Իր լիազորությունները կամայականորեն իրացնելիս Նախագահը կարող է վնասել պետության անվտանգությանը, երկիրը մղել անկայունության, ի չիք դարձնել օրենսդրական բարեփոխումները և այսպես շարունակ: Վերջին շրջանում Արմեն Սարգսյանի քայլերը կարծես հենց վերը նշված բացասական հետևանքներն առաջացնելուն են միտված: Ուստի, կարելի է արձանագրել, որ առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար՝ Սահմանադրության կոպիտ խախտման հիմքով (141 հոդված)»,- գրել է նա:

Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Փետրվարի 27-ին նախագահն առարկություններով վարչապետին հետ էր ուղակել ԳՇ պետի պաշտոնանկության որոշումը։ Վարչապետն այն կրկին նախագահին էր ուղարկել։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---