Factor. Ինչ առարկություններ է ներկայացրել նախագահը և ինչպես է Գասպարյանին ազատելը հիմնավորել վարչապետը![]() 1 մարտի 2021 - 11:27 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Արմեն Սարգսյանը Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման որոշումը չստորագրելու իր առարկություններում գրել է, որ ԳՇ պետին օրենքով նախատեսված ժամկետից շուտ ազատելու համար հիմքեր ու կարգ նախատեսված չէ։ Factor.am-ի տրամադրության տակ են հայտնվել առարկությունների և այդ առարկությունների վերաբերյալ վարչապետի հիմնավորումը ներկայացնող բացառիկ փաստաթղթեր։ Նախագահը, ըստ այդ փաստաթղթերի՝ իր առարկություններում նշել է, որ չի կարելի անտեսել այն փաստը, որ Գլխավոր շտաբի համապատասխան հայտարարությունը ստորագրել է նաև ԳՇ 40-ից ավելի բարձրաստիճան զինվորական, նման պարագայում Գասպարյանին պաշտոնից ազատելը կարող է կառույցի գործունեությունն էականորեն խաթարել։ Վարչապետը, իր հերթին, գրել է, որ չի ընդունում Սարգսյանի առարկությունները, և «նման մոտեցմամբ, Հանրապետության նախագահը, ըստ էության, հրաժարվում է կիրառել օրենքը՝ խախտելով Սահմանադրության 133-րդ հոդվածը»։ Վարչապետի հիմնավորումները՝ Փետրվարի 25-ին Հայաստանում Զինված ուժերի Գլխավոր շտաբը պահանջել էր վարչապետի ու կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին օրվա ընթացքում հրավիրել էր Հանրապետության հրապարակ, ԳՇ գործողությունը որակել՝ ռազմական հեղաշրջման փորձ: Վարչապետը հայտարարել էր, որ իրեն ժողովուրդն է իշխանության բերել, ժողովուրդն էլ պիտի որոշի՝ պաշտոնավարման հարցը։ Փետրվարի 27-ին նախագահն առարկություններով վարչապետին հետ էր ուղակել ԳՇ պետի պաշտոնանկության որոշումը։ Վարչապետն այն կրկին նախագահին էր ուղարկել։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |