Փաշինյան․ Ժամանակն է՝ հոկտեմբերին Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինի![]() 1 մարտի 2021 - 20:03 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2021-ի հոկտեմբերին կարող է Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե լինել, որից հետո հնարավոր տարբերակ կդիտարկվի՝ կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը, Հանրապետության հրապարակում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Պետք է ի վերջո խոստովանել, որ 2015 թվականի Սահմանադրությունը, որն ուժի մեջ մտավ 2018 թվականին, այս ընթացքում ի ցույց դրեց բազմաթիվ թերություններ։ Եվ մենք այսօր էլ տեսնում ենք, որ այդ Սահմանադրությունը, ցավոք, բազմաթիվ ճգնաժամային հնարավորություններ և ռիսկեր է ստեղծում, և մենք ի վերջո պետք է խոստովանենք՝ կարծում եմ՝ ժամանակն է արձանագրել, որ մենք պիտի աշխատենք, որ այս տարվա հոկտեմբերին համաժողովրդական հանրաքվեով ընդունենք նոր Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, և, ի վերջո, կիսանախագահական կառավարման համակարգի անցնելը հնարավոր տարբերակներից մեկը պետք է լինի: Եվ այս գործընթացը մենք պիտի իրականացնենք Ազգային ժողովի, Կառվաարության, նախագահի, քաղաքական ուժերի և քաղաքացիական հանրության հետ սերտ համագործակցության պայմաններում։ Իսկ մինչ դա՝ մեր Սահմանադրության մեջ հոդվածներ կան, որոնց փոփոխումը չի ենթադորւմ Սահմանադրական հանրաքվե և դա կարելի է փոխել ԱԺ-ում տեղի ունենալիք քվեարկությամբ»,- ասել է նա։ Փաշինյանը նշել է, որ առաջիկա մեկ ամսում իրենք պետք է «լավարկեն» (օպտիմիզացնեն, խմբ.) Սահմանադրության հոդվածները՝ ԱԺ-ում։
Մարտի 1-ի իրադարձությունների 13-րդ տարելիցի օրը Երևանում 4 հանրահավաք կանցկացվի, որից 3-ը գրեթե նույն ժամին։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |