Փորձագետի հորդորը՝ հեռացնել սմարթֆոններից SuperVPN-ը 6 մարտի 2021 - 13:21 AMT PanARMENIAN.Net - Կիբերփորձագետ Զակ Դոֆմանը կոչ է արել Android-ով աշխատող սմարթֆոնների օգտատերերին հեռացնել SuperVPN հավելվածը, որը նախատեսված է համացանցի վիրտուալ մասին միանալու, և պրովայդերի կողմից արգելափակված որոշ էջեր այցելել։ Այդ մասին նա գրել է Forbes-ի համար հոդվածում։ Ըստ Դոֆմանի՝ հավելվածը ներբեռնվել է Google Play-ում ավելի քան 100 մլն անգամ։ Նա հիշեցրել է, որ մասնագետներն ավելի վաղ զգուշացրել են դրա վտանգի մասին, գրում է ՌԲԿ-ն։ Դոֆմանը հղում է անում նաև CyberNews-ում հրապարակված հոդվածին, որտեղ ասվում է, թե ինչպես է անվճար VPN ծառայությունների 21 մլն օգտատիրոջ տվյալների բազան, որոնց թվում հիշատակվում է նաև SuperVPN-ը, վաճառքի հանվել։ Խոսքն անունների, տեղակայման, էլեկտրոնային հասցեների և վճարումների պատմության մասին է։ Ինչպես զգուշացրել են CyberNews-ում, SuperVPN-ը Google Play-ում առկա «ամենատարածված և ամենավտանգավոր VPN ծառայություններից մեկն է»։ VPN ծառայությունները թույլ են տալիս՝ փոխարինելով իսկական IP հասցեն, մուտք գործել օգտատերերի երկրներում արգելափակված ինտերնետ ռեսուրսներ և մասնակիորեն թաքցնել սեփական սարքերի մասին տվյալները։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՀՀ և Ղազախստանի ԱԳ նախարարները շեշտել են սահմանազատման գործընթացում Ալմաթիի հռչակագրի նշանակությունը Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային փոխկապակցվածության հարցերին Օսկանյան. Անցումային շրջանի համար վարչապետի ամենահարմար թեկնածուն Բագրատ սրբազանն է Նա նշել է, որ Փաշինյանի հրաժարականի պահանջն արդար և կարելի է իրականացնել սահմանադրական ճանապարհով Երևանի տարբեր հատվածներում անհնազանդության ակցիաներ են «Ինձ ասում են կոնկերտ ասեմ փողոց փակեք, ոչ թե ակցիաներ արեք, ասում եմ փողոց փակեք»,–ասել է սրբազանը «Ավրորա» մրցանակին է արժանացել բժիշկ և իրավապաշտպան Դենիս Մուկվեգեն Կոնգոյից Արարողությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսում |