ԱԺ-ի մոտ ցույց է, ներսում՝ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նիստը![]() 10 մարտի 2021 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովում ընթանում է ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը, Խորհրդարանի բոլոր մուտքերն ու Բաղրամյան պողոտան շարունակում են շրջափակված մնալ Հայրենիքի փրկության շարժման ակտիվիստների կողմից։ Պողոտայում հանդարտ իրավիճակ է, երեկոյան 16:00-ին հանրահավաք է սպասվում։ ԱԺ մշտական հանձնաժողովը քննարկում է Հաշվեքննիչ պալատի զեկուցը, հետագա անելիքները։ Մարտի 9-ին Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կոչով ցուցարարները շրջափակել են Ազգային ժողովի բոլոր մուտքերը։ Նա հայտարարել էր, թե ԱԺ-ի շուրջ դրված իրենց վրանները կհանեն ու կհեռանան այն ժամանակ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |